Լրահոս
Օրվա լրահոսը

Բրիտանացիների անհավատ երեխաները

Հուլիս 07,2009 00:00

Բրիտանացի դեռահասների մեծամասնությունը չի հավատում Աստծուն:

Ընդ որում, 10 դեռահասից 6-ը գտնում է, որ կրոնը բացասական ազդեցություն ունի աշխարհի վրա: Ինչպես ցույց է տվել «Penguin Books» հայտնի հրատարակչության անցկացրած հարցումը, բրիտանացի դեռահասների շուրջ երկու երրորդը չի հավատում Աստծուն, այլ՝ կրոնից գերադասում է ընտանիքը, ընկերներին, փողը, երաժշտությունը եւ հեռուստացույց դիտելը: Այդ մասին գրում է բրիտանական «Daily Telegraph» թերթը: Հարցման ենթարկված 10 դեռահասից 6-ն ասել է, որ «կրոնը բացասական ազդեցություն ունի աշխարհի վրա», 50 տոկոսը խոստովանել է, որ երբեք չի աղոթել, իսկ 16 տոկոսը ոչ մի անգամ չի գնացել եկեղեցի: qahana.am-ը նշում է՝ ուսումնասիրությունը, որի ընթացքում հարցման է ենթարկվել Մեծ Բրիտանիայի 13-18 տարեկան 1000 բնակիչ, ցույց է տվել նաեւ, որ երկրի երիտասարդության 55 տոկոսը չի մտածում կրոնի մասին, իսկ 60 տոկոսը եղել է եկեղեցում՝ միայն պսակադրությունների եւ մկրտությունների ժամանակ: 10-ից միայն 3-ն է պատասխանել, որ հավատում է ետմահու կյանքին, մինչդեռ 41 տոկոսը գտնում է, որ մահից հետո մարդու հետ ոչինչ չի կատարվում, իսկ 10 տոկոսը կարծում է, թե մահից հետո վերածնվում է կենդանիների կամ մարդկանց մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել