Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՊԱՆՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻ

Հուլիս 07,2009 00:00

Մոսկվայում գիշերային ակումբներից մեկի մոտ տեղի է ունեցել ծեծկռտուք, որի հետեւանքով սպանվել է Հայաստանի քաղաքացի: Ինչպես հաղորդում է panarmenian.net-ը, վեճը բռնկվել է «Չուդնոյա դոլինա» գիշերային ակումբի մոտ, որն ընկած է Նովոչերկասկի պուրակում: Այնտեղ հանգստանում էին Հայաստանից եկած մարդիկ, որոնք վեճի մեջ են մտել հաստատության այլ այցելուների հետ: Հարաբերությունները պարզելու համար երիտասարդները դուրս են եկել փողոց, որտեղ սկսել են ծեծել միմյանց: Ծեծկռտուքի ժամանակ չարագործներից մեկը հանել է դանակը եւ երեք հարված հասցրել Հայաստանի 30-ամյա քաղաքացու կրծքին: Ընկերները նրան իսկույն հիվանդանոց են տեղափոխել, բայց բժիշկներն օգնել չեն կարողացել. նա մահացել է ընդունարանում: Այժմ ոստիկանները փնտրում են մահացու վնասվածք հասցրած չարագործներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել