Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայկական եկեղեցի՝ Կիեւում

Հուլիս 07,2009 00:00

Մինչ Ուկրաինայի Մարգանեց քաղաքում հակահայկական տրամադրություններ են եւ բառիս բուն իմաստով հայերի որս, հայերի եւ նրանց ընտանիքների անվտանգությունն ապահովելու համար հատուկ ջոկատայինների 24-ժամյա հսկողություն է սահմանված, Ուկրաինայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Խաչատրյանը մայրաքաղաք Կիեւի քաղաքագլուխ Լեոնիդ Չերնովեցկու հետ քննարկել է Ուկրաինայի մայրաքաղաքում հայկական եկեղեցի կառուցելու հարցը: Ըստ դեսպանի, 30 հազարանոց հայ համայնքին պարզապես անհրաժեշտ է հոգեւոր տուն:

Կիեւում հայկական եկեղեցի կառուցելու հարցը վաղուց է քննարկվում: Հայերը փորձել են հողատարածք վերցնել Պոդոլ թաղամասում, սակայն տեղացիները դժգոհել են եւ հիմա քննարկվում է Խարկովյան զանգվածի Հայկական փողոցում եկեղեցի կառուցելու հարցը:

Կիեւի քաղաքագլուխը խոստացել է հարցը լուծել հնարավորինս արագ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել