Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՈՀԱՐՆ ԷԼ ՀԱՄԱՆԵՐՎԵՑ

Հուլիս 04,2009 00:00

Երեկ համաներման որոշումը տարածվեց նաեւ «4-րդ իշխանություն» թերթի լրագրող Գոհար Վեզիրյանի վրա: Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու համար նրան տուգանել էին 350.000 դրամով: Հիշեցնենք, որ նույնանման արարքի համար նույն տուգանքն էր նշանակվել նաեւ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին, սակայն, ի տարբերություն Գ. Վեզիրյանի, նա չի ընդունել իր մեղքը, չի ընդունում համաներումը եւ մտադիր է իր գործը շարունակել վճռաբեկ դատարանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել