Լրահոս
Օրվա լրահոսը

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ` ՏՐԴԱՏԻ ՏՈՆԻՆ

Հուլիս 04,2009 00:00

Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Տրդատ թագավորի, Աշխեն թագուհու եւ Խոսրովիդուխտ կույսի հիշատակության օրը:

Տոնի առթիվ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարանում տեղի կունենա լուսանկարիչ Տիգրան Սահակյանի անհատական ցուցահանդեսի բացումը: Կցուցադրվեն եկեղեցիների, բնության, Մեղրիի հին քաղաքի յուրահատուկ լուսանկարներ, նաեւ Մեղրիի Ս. Աստվածածին եկեղեցու մանրանկարների պատկերները: Քիչ եկեղեցիներում է պահպանվել որմնանկարչությունը: Ցուցահանդեսին ներկայացված եկեղեցու այլ լուսանկարներում կա 1251 թ. կառուցված Խորակերտ եկեղեցին, որը գտնվում է Հայաստանի եւ Վրաստանի սահմանին: Այս եկեղեցին մի շարք այլ հայկական եկեղեցիների հետ Վրաստանը պահանջում է ճանաչել իբրեւ վրացական: Նկարահանումներն այս եկեղեցում գաղտնի են կատարվել:

Ինչ վերաբերում է Տրդատի տոնին, նշենք, որ Հայոց Արշակունյաց Տրդատ արքան առաջինն էր աշխարհում, որ 301 թվականին քրիստոնեությունն ընդունեց երկրի պետական կրոն: Նրա անվան կողքին պատմությունը հիշատակում է նաեւ Աշխեն թագուհու եւ թագավորաքույր Խոսրովիդուխտ կույսի անունները: Խոսրովիդուխտի երազի շնորհիվ է, որ Խոր Վիրապի բանտարկությունից դուրս է գալիս Ս. Գրիգոր Լուսավորիչը եւ Քրիստոսի լույսը տարածում հայոց աշխարհում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել