Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սեքսուալ ակտիվությունը խանգարող եւ խթանող միջոցներ

Հուլիս 04,2009 00:00

Խմե՞լ, թե՞ ոչ…

Երիտասարդներից շատերն այն կարծիքն ունեն, թե ալկոհոլը՝ իբր, խթանում է սեռական ցանկությունը եւ ուժեղացնում պոտենցիան… Դա թյուր կարծիք է։ Ապացուցված է, որ ալկոհոլը բացասաբար է ազդում մարդու սեռական ցանկության եւ կարողության վրա՝ «ստիպելով» մեր լյարդին արտադրել մեծ քանակությամբ ֆերմենտներ, որոնք էլ քայքայում են տեստոստերոնը՝ տղամարդու սեռական ցանկության հորմոնը: Բժիշկ-գիտնականների հետազոտությունները պարզել են, որ միջին տարիքի տղամարդկանց զգալի մասը չի կարողանում լիակատար էրեկցիայի հասնել նույնիսկ 3 կում լիկյորից հետո: Իսկ երկարատեւ հարբեցողությունը հնարավոր է հանգեցնի սեռական անկարողության, անգամ՝ անպտղության: Թունդ ըմպելիք օգտագործելը, նաեւ՝ մեծ քանակությամբ գարեջուրը եւ գինին, սպառում են, այսպես կոչված՝ ֆոլաթթվի պաշարները, իսկ օրգանիզմում դրա պակասը հանգեցնում է դյուրագրգռության, մոռացկոտության, թուլության, հոգնածության, գլխացավի եւ սեքսուալ ակտիվության նվազեցման: Այնպես որ, ինքներդ որոշեք՝ խմե՞լ, թե՞ ոչ:

Սեքսուալ խոհանոց

Ի պատիվ հին հունական սիրո աստվածուհի Աֆրոդիտեի, սեքսուալ ակտիվությունը խթանող միջոցները կոչվել են աֆրոդիզիակներ:

Դեռ հնուց է հայտնի, որ սննդամթերքի տեսակից է կախված սեռական կյանքի որակը. սեքսուալ հաղթանակների հասնելու համար, հավանաբար, շատերն են փորձել ավանդական հայտնի հնարքներ… Սակայն չմոռանանք, որ սեքսուալ խոհանոցում մեծ տեղ է հատկացված ֆոսֆորով հարուստ մթերքներին: Հին հռոմեացիներն ասում էին՝ «ձուկը սնում է ցանկասիրությունը»: Ուժեղ են ներգործում նաեւ մրգերը: Արեւելքում մինչ օրս նռան հատիկները խորհուրդ են տրվում զուգընկերոջը՝ «սիրո գիշերից» առաջ։ Անանասը եւս այս հարցում համարվում է «օգնական»: Բանջարեղենից առանձնացնում են ծաղկակաղամբը եւ գազարը: Ընկույզը, նուշը եւ պիստակը հարուստ են վիտամիններով եւ միկրոէլեմենտներով. դրանք անփոխարինելի են հոգնածության եւ սթրեսների ժամանակ:

Ստորեւ ներկայացնում ենք մի շարք սննդամթերքներ, որոնք կօգնեն լուծել ձեր սեռական պրոբլեմները։ Եվ այսպես:

Մեղր.- Երբեւէ հարցրել եք՝ ինչո՞ւ է ամուսնական առաջին ամիսը կոչվում «մեղրամիս»… Որովհետեւ մեղրը եւս աֆրոդիզիակների շարքից է: Հին Պարսկաստանում հարսանիքից հետո նորապսակները իրենց ապագա երեխային շուտ բեղմնավորելու նպատակով՝ մեկ ամիս շարունակ մեղրաջուր էին խմում:

Նեխուր.- Այս բույսը առաջատարներից է եւ պատահական չէ, որ Լյուդովիկոս 15-րդի սիրուհի Մարկիզա դե Պոմպադուրը, որը համարվում էր «անկողնային վագրուհի», միշտ ըմպում էր նեխուրով տաք շոկոլադ:

Ընկույզ.- Արեւելքում (եւ՝ ոչ միայն) սեռական կարողությունը պահպանելու համար հնուց ի վեր նուշ են օգտագործում, իսկ կաղինը համարվում է «կրքի կորիզ»՝ իր գրգռիչ ազդեցության պատճառով: Հնդկացիների սիրային լավագույն ուտեստներից է մեղրով պիստակը:

Ռեհան.- Այս հոտավետ բույսը առավելագույնս ուժեղացնում է սեռական ցանկությունը՝ այդ իսկ պատճառով այն խորհուրդ է տրվում պարտադիր եւ հաճախակի օգտագործել մանավանդ 50-ն անց մարդկանց:

Սոխ եւ սխտոր.- Այս երկուսը միշտ էլ հայտնի են եղել իբրեւ սեռական ցանկության խթանիչներ: Գուցե դա է պատճառը, որ իրենց հայրենիքում՝ Եգիպտոսում, սոխն ու սխտորը համարվում են սուրբ բույսեր:

Ծովամթերք.- Ծովախեցգետինը, խեցգետինը եւ ծովի պարգեւած մնացած մյուս բարիքները վաղուց հայտնի աֆրոդիզիակներից են:

Սմբուկը, ինչպես նաեւ լոբին, սունկը, ծաղկակաղամբը, դեղձը, բանանը, խնձորը, խաղողն ու շոկոլադը եւս ընդունակ են սեքսուալ կյանքն ավելի հագեցած եւ հետաքրքիր դարձնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել