Լրահոս
Օրվա լրահոսը

Ձեռքից թողնված բրոնզե մեդալ

Հուլիս 04,2009 00:00

\"\"Վրաստանի մայրաքաղաքում պայքարն ավարտեցին հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության մասնակիցները:

Երեկ մրցագորգը տրամադրվել էր 50, 60, 74 եւ 96 քաշային կարգի ըմբիշներին: Հայաստանցի մասնագետները երեկվա մրցահերթում առավել շատ հույսեր կապում էին մինչեւ 50կգ քաշային, աշխարհի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր Սարգիս Խաչատրյանի հետ: Նա չնայած նախնական գոտեմարտի մեկնարկային փուլում իրեն դրսեւորեց որպես պայքարող ըմբիշ, բայց վիճակահանության առաջադրած պայմաններն էլ հաղթահարելուց հետո ստիպած էր պայքարել ընդամենը երրորդ մրցանակային տեղի համար: Սակայն Սարգիսն այս անգամ էլ ձախողվեց ու վերջնահաշվարկում զբաղեցրեց 5-րդ տեղը:

Մեր մյուս ըմբիշները՝ երեւանցիներ Ռոբերտ Հովհաննիսյանը՝ 60 կգ քաշային կարգ, Էդուարդ Սողոմոնյանը՝ 96 կգ, ինչպես նաեւ գյումրեցի Ռաֆիկ Մանուկյանը՝ 74 կգ, բավարարվեցին Եվրոպայի առաջնության միջինից բարձր հորիզոնականներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել