Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանանցի» վիճակը գրեթե անհուսալի է

Հուլիս 04,2009 00:00

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի առաջին հանդիպումներում Հայաստանի երկու թիմերը պարտություններ կրեցին:

Երեւանի «Բանանցը» մայրաքաղաքի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում 0:2 հաշվով զիջեց Բոսնիայի «Շիրոկի Բրիեգ» թիմին, իսկ Աշտարակի «Միկան» մրցակցի դաշտում 1:3 հաշվով պարտվեց Շվեդիայի «Հելսինբորգին»:

Եթե գլխավոր մարզիչ Սամվել Դարբինյանի «Միկա» թիմը պատասխան հանդիպումում դրսում կորցրածը ետ բերելու որոշակի շանսեր դեռ ունի, ապա «Բանանցի» վիճակը, կարելի է ասել, գրեթե անհուսալի է դարձել: Պատասխան հանդիպումները կայանալու են հուլիսի 9-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել