Երեկ Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցավ «ՀՀ վարչապետի գավաթ» անվանումով մրցաշարի եզրափակիչ հանդիպումը: 6:0 հաշվով ՀՀ պաշտպանության նախարարության թիմը հաղթեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության թիմին եւ արժանացավ փոխանցիկ գավաթին: Պատվավոր ավարը հասցեատերերին հանձնեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Երրորդ տեղը գրավեց առողջապահության նախարարության հավաքականը: