Լրահոս
Օրվա լրահոսը

Մայրաքաղաքի դռները փակ էին, բայց…

Հուլիս 04,2009 00:00

Հուլիսի 2-ին Վանաձոր քաղաքի ավտոկայարանից երթուղային տաքսիները Երեւան չէին գալիս: Մարդիկ տարբեր պատճառներով էին մեկնում Երեւան, սակայն երթուղային տաքսիներ չկային մեկ պատճառով՝ այդ օրը Երեւանում ընդդիմությունը հանրահավաք էր կազմակերպել: Թե չէ՝ ինչո՞ւ այլ օրերին միկրոավտոբուսները նորմալ աշխատում են, եւ ճանապարհին ոչ մի ավտոտեսուչ չի կանգնեցնում մեքենան: Իսկ այդ օրը հսկողությունը խիստ էր. ավտոտեսուչները 4-5 անգամ կանգնեցնելով երթուղայինը, ստուգեցին, թե քանի ուղեւոր է տեղափոխվում: Մեր բախտը բերեց. ընդամենը 3 հոգով էինք, եւ մեր երթուղայինը հասավ Երեւան: Դե, վարորդները գիտեին էլ, որ շատ ուղեւորներով չի կարելի. Վանաձորից մեկնում էին գաղտնի կամ կիսագաղտնի՝ մի քանի ուղեւորի ցածրաձայն ցույց տալով մեկնող երթուղայինը: Մարդիկ մնում էին Վանաձորում, իսկ երթուղայինները Երեւան էին մեկնում գրեթե դատարկ: Վարորդներն աշխատում էին վնասով կամ չէին աշխատում առհասարակ, իսկ քաղաքացիները չէին կարողանում հասնել մայրաքաղաք, չնայած չի բացառվում, որ շատերը չգիտեին էլ հանրահավաքի մասին եւ Երեւան էին մեկնում սեփական գործերով: Այս գործելաոճը նորություն չէ, մարզերի բնակիչներին ծանոթ է արդեն մեկ տարուց ավելի, սակայն այսկերպ արմատական հարցեր չեն լուծվում: Ի վերջո, հանրահավաքը կայացավ, չէ՞: Ինչպես նախորդ հանրահավաքները:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել