Լրահոս
Օրվա լրահոսը

ՖՈՏՈՍԵՍԻԱ՝ ԳԵՐԵԶՄԱՆՈՑՈՒՄ

Հուլիս 04,2009 00:00

Յարոսլավլցի ուսանողուհի Յուլիայի՝ պոռնոգրաֆիայի պատկերներով լուսանկարների շարքը հայտնվել է համացանցի մի քանի ժամանցային կայքերում:

Միայն ներքնաշորով դեռահաս աղջիկը պառկած է գերեզմանոցի տապանաքարերի վրա, ոտքերով հանում է սգո պսակը գերեզմանների վրայից, փաթաթվում է տապանաքարերի վրա դրված խաչերին, նույնիսկ հոգում է բնական կարիքները հենց գերեզմանների մոտ: Այս մասին ոստիկանությանն են ահազանգել համացանցից օգտվողները: Նրանց վրդովեցրել է «ֆոտոմոդելի» նման լկտիությունը: Ահազանգի ստուգումների արդյունքում հայտնաբերվել են ֆոտոնկարիչն ու «մոդելը», հարուցվել է քրգործ (գերեզմանների անարգանք), որով նախատեսվում է ազատազրկում մինչեւ 3 տարի:

Կկրի՞ պատիժը Յուլիան, թե՞ ոչ, հայտնի չէ, սակայն ինտերնետից օգտվողները արդեն կայացրել են իրենց մեղադրական դատավճիռը: Մինչդեռ կայքերի ադմինիստրատորները չեն շտապում ջնջել լուսանկարները՝ արհամարհելով այցելուների միահամուռ դատապարտումը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել