Միայն անցյալ տարվա ընթացքում Չեչնիայի իշխանությունները այրել են ավելի քան 20 տուն, որտեղ, ըստ իրենց, ապրում են գրոհայինների ազգականները: Կրեմլում որոշել են աչքերը փակել այդ «պատահարների» վրա: Այս արատավոր երեւույթի մասին է ահազանգում ամերիկյան իրավապաշտպան կազմակերպությունը: Human Rights Watch-ի դիտարկումներով, 2008թ. հունիսից մինչեւ 2009թ. մայիսը հրդեհվել է 26 տուն: Ռուսական կառավարությունը ոչինչ չի ձեռնարկում այդ հանցագործություններին վերջ դնելու համար: «Ռուսաստանը հայտարարել է «հակատեռորիստական օպերացիայի ավարտի» մասին, սակայն շարունակվում է մարդու իրավունքների ոտնահարման ավանդույթը»,- ասված է Human Rights Watch-ի հուլիսի 2-ի զեկույցում: