Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԴՊՐՈՑՈՒՄ

Հուլիս 04,2009 00:00

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում օրերս տեղի է ունեցել միջնակարգ դպրոցի ավարտական վկայականների հանձնման արարողություն: «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում արդեն 50 տարի գործում է միջնակարգ դպրոց, որը հնարավորություն է տալիս դատապարտյալներին ստանալ միջնակարգ կրթություն կամ շարունակել իրենց կիսատ թողած ուսումը միջնակարգ դպրոցում:

Ըստ ԱՆ ՔԿՀ մամուլի քարտուղար Արսեն Բաբայանի, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում այս տարի ավարտական վկայական ստացավ 15 դատապարտյալ: Ավարտելով միջնակարգ դպրոցը՝ մի քանի դատապարտյալներ ցանկություն են հայտնել շարունակել իրենց ուսումը եւ ստանալ բարձրագույն կրթություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել