Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԻՆՉ ԳՅՈՒՂԱՊԵՏԸ ԿԱՅՔԻ ՀԱՍՑԵՆ ԿՃՇՏԻ

Հուլիս 04,2009 00:00

Հուլիսի 2-ին ՀՀ վարչական դատարանում տեղի ունեցավ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հայցի քննությունը Լենուղու եւ Տալվորիկի գյուղապետարանների դեմ: Քանի որ Լենուղու գյուղապետարանը մինչ դատական նիստի օրն արդեն իսկ տրամադրել էր Ինֆորմացիայի ազատության կենտրոնի պահանջած տեղեկությունները, ուստի, հայցվոր-կենտրոնը դատարանում հրաժարվեց իր հայցապահանջից: Տալվորիկի գյուղապետարանը մինչ դատական նիստի օրը նույնպես պատասխան էր ուղարկել հայցվորին՝ տեղեկացնելով, թե «պահանջվող տեղեկություններին կարող եք ծանոթանալ Արմավիրի մարզպետարանի ինտերնետային կայքից»: Դատարանում Տալվորիկի գյուղապետը 3 օր ժամանակ խնդրեց՝ ճշտելու, թե ո՞րն է իր պաշտոնական գրության մեջ նշված ինտերնետային կայքի հասցեն, որտեղից եւ պետք է Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ստանա պահանջվող տեղեկությունները: Ստացվում է՝ համայնքապետին 3 օր էր անհրաժեշտ մարզպետարանի ինտերնետային կայքի հասցեն ճշտելու համար: Հիշեցնենք, որ ԻԱԿ-ը Տալվորիկի գյուղապետարանից պահանջել էր համայնքի 2008թ. բյուջեի պատճենը եւ՝ 2008թ. 2-րդ կիսամյակի ընթացքում հողհատկացումների վերաբերյալ համայնքի ավագանու կայացրած որոշումների պատճենները:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել