Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՐ «ՆՈԿԻԱՆ»

Հուլիս 04,2009 00:00

Հայտնի չեղավ խաղարկության օրը

Սպասիր, ինչ որ ասում եմ՝ պատահել է անձամբ ինձ հետ, ես եմ հեռախոս գնել «Նոկիա» ֆիրմային խանութից: Ես ու «Նոկիան»: Ասացին, եթե հեռախոս գնես՝ «ՎիվաՍել» օպերատորի քարտ կնվիրենք՝ 40 րոպե խոսելաժամանակը հետը, ու դեռ կմասնակցես վիճակահանությանը ու կարող ես շահել հեռախոսից մինչեւ ուղեգիր՝ հայդե Փարիզ: Հեռախոս գնեցի՝ «Նոկիա-2680», «ՎիվաՍել» օպերատորի քարտ նվիրեցին 40 րոպե խոսելաժամանակը հետը ու վիճակահանության տոմս տվեցին: Ասացին՝ խաղարկությունը հուլիսի 1-ին է: Հունիսի 30-ին զանգեցի «Նոկիա»՝ 51 00 50 հեռախոսահամարով ու ասացի, թե հայկական հեռուստաընկերությունների ծրագրերում խաղարկությունը չեմ գտնում, ե՞րբ է, դուք ասեք: Կանացի ձայնն ասաց, որ իրենք էլ չգիտեն՝ հարկ է հուլիսի 1-ին պարբերաբար զանգել իրենց: Տասնյակ անգամ փորձեցի՝ բան դուրս չեկավ: Լավ, ասացի, չեղավ՝ չեղավ, հուլիսի 2-ին կզանգեմ՝ խաղարկության արդյունքները կիմանամ: Էլի չեղավ՝ ողջ օրը զբաղված էր «Նոկիայի» 51 00 50 հեռախոսահամարը:

Ու հիմա մտածում եմ՝ ախր, ըստ պաշտոնական տվյալների, «Նոկիան» Հայաստանում գերիշխող դիրք ունի, շատերն են «Նոկիան» հավանում ու նախընտրում: Էլ ի՞նչ իմաստ ուներ անկազմակերպ վիճակահանությունը:

Վերջին 4-5 տարիներին «Նոկիա» օգտագործող՝ ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ

Այս օրերին «Առավոտ» են զանգում բազմաթիվ քաղաքացիներ եւ վիճակահանության հետ կապված բարձրացնում են նույն հարցը: Ի վերջո, եթե վիճակախաղ չպիտի լիներ, ի՞նչ իմաստ ուներ այդ աղմուկը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել