Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

$60 ՄԼՆ՝ ՀԲ-ԻՑ

Հուլիս 04,2009 00:00

Համաշխարհային բանկը որոշել է Հայաստանին $100 մլն վարկ տալ՝ ճգնաժամի դեմ պայքարելու համար: Այս մասին երեկ հրավիրած ասուլիսում ասաց ՀԲ-ի երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը: Այդ գումարը կազմում է ՀԲ-ի կողմից Հայաստանին տրամադրվելիք $550 մլն հակաճգնաժամային վարկի մի մասը: Առայժմ ՀԲ-ն մեր կառավարությանը կտա միայն $60 միլիոնը, իսկ մնացած $40-ը կտրամադրեն առաջիկա երկու տարիների ընթացքում: Վարկը հատկացվելու է 20 տարի ժամկետով: Ա. Վարուդակիսն ընդհանուր առմամբ դժգոհ չէ մեր կառավարության՝ ճգնաժամի դեմ պայքարի միջոցառումներից: Հատկացվելիք նոր գումարները, ըստ նրա, պետք է ուղղվեն սոցիալական ոլորտի բարելավմանը եւ տեղական արտադրողների մրցունակության բարձրացմանը:

ՀԲ-ի կանխատեսմամբ, այս տարի մեր երկրում ՀՆԱ-ն 9-10%-ով կկրճատվի, իսկ 2010-ին տնտեսական աճը կկազմի ընդամենը 1-2%: Ըստ Ա. Վարուդակիսի, ՀՆԱ-ի նկատմամբ ՀՀ պետական պարտքի հարաբերակցությունը, որը ներկայումս կազմում է 13%, 2011-ին կկազմի 45%. «Դա, իհարկե, լավ ցուցանիշ չէ, հատկապես, եթե այն համեմատենք ՀՆԱ-ի հարկային մուտքերի 15-16% ծավալի հետ»:

Չնայած վատ կանխատեսումներին, պարոն Վարուդակիսը կարծում է, որ Հայաստանը վարկերը կկարողանա նորմալ մարել, հատկապես որ՝ դրանք հիմնականում տրամադրվել են արտոնյալ պայմաններով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել