Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քաղաքական կամք չկա

Հուլիս 04,2009 00:00

«Վերջին 6-7 տարիների ամենամեծ թերացումը ես համարում եմ դրամի աստիճանաբար արժեւորումը դոլարի նկատմամբ: Դա բերեց շատ մեծ բացասական հետեւանքների, նույնիսկ մինչեւ ճգնաժամը մենք չունեցանք արտահանման աճ: Վերահսկելի սղաճի պայմաններում պետք է աշխատել՝ հասնել նրան, որ ազգային արժույթը հնարավորինս արժեզրկվի դոլարի նկատմամբ: Սա մեծ տնտեսական էֆեկտ կարող է բերել»,- երեկ հրավիրած ասուլիսում այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ ֆինանսների նախկին նախարար Լեւոն Բարխուդարյանը: Խոսելով ֆինանսական ճգնաժամի մասին՝ նա ասաց, որ վիճակագրության արձանագրած 15,7% տնտեսական անկումը միայն ճգնաժամի արդյունքն է, որից դուրս գալու համար պետք է կատարելագործել մրցակցային միջավայրը եւ վերացնել մենաշնորհը: Հարցին, թե ինչո՞ւ մեր կառավարությունը չի կարողանում արդյունավետ պայքարել մենաշնորհների կամ կոռուպցիայի դեմ՝ նա պատասխանեց. «Դրա համար քաղաքական կամք է պետք»: Լ. Բարխուդարյանի կանխատեսմամբ, Հայաստանի տնտեսությունն այս տարի մոտ 10% անկում կունենա, ինչ վերաբերում է արտաքին պարտքին, այն կկրկնապատկվի, բայց կլինի վերահսկելիության սահմաններում. «Իմ հաշվարկներով՝ չի գերազանցի ՀՆԱ-ի 38%-ը»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել