Ինֆորմացիայի ազատության կենտրոնը երեկ հրապարակեց քաղաքացիների տեղեկատվություն ստանալու իրավունքը խախտած անձանց ցուցակը: Այն ընդգրկում է այս տարվա երկրորդ եռամսյակը:
1. Գագիկ Բեգլարյան (Երեւանի քաղաքապետ):
2. Արթուր Բաղդասարյան (ՕԵԿ նախագահ):
3. Մովսես Շահվերդյան (Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության նախագահ):
4. Լեւոն Տեր-Պետրոսյան («Հայ ազգային կոնգրես» դաշինքի ղեկավար):
5. Տիգրան Խաչատրյան («Թիվ 2 բուժմիավորում» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն):
Երեք քաղաքական ուժերի ղեկավարները հայտնվել են «սեւ ցուցակում»՝ ԻԱԿ-ի տեղեկատվություն ստանալու հարցմանը պատշաճ չպատասխանելու համար: