Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ

Հուլիս 04,2009 00:00

Երեկ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հունաստանի ԱԳ նախարար Դորա Բակոյանիսին եւ նրա գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը, ԼՂ-ում ԵԱՀԿ նախագահի ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը ու ՀՀ-ում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իոանիս Կոնրինտիոսը: Հանդիպման ընթացքում, որին մասնակցել են նաեւ Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանն ու կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը, ծավալուն անդրադարձ է եղել մարտի 1-ի իրադարձությունների հետաքննությանը, 10 զոհերի մահվան հանգամանքների բացահայտմանն ու դրա հետ կապված՝ Փաստահավաք խմբի գործունեությանը: Քննարկվել են նաեւ Հայաստանում ժողովրդավարական ազատությունների վերականգնման, քաղբանտարկյալների ազատ արձակման, հավաքների եւ խոսքի ազատության հետ կապված հարցեր, ինչպես նաեւ՝ հայ-թուրքական, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները: Հանդիպման ընթացքում դիվանագետներին ներկայացվել է ՀԱԿ-ի դիրքորոշումը հիշյալ խնդիրների վերաբերյալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել