Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանը, դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ, որոշում է կայացրել «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի
նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանքը՝ 2 ամսով: Փաշինյանի պաշտպան Արա Զաքարյանը «Ազատություն» ռ/կ-ին փոխանցել է, որ դատարանն այդ որոշումը հիմնավորել է նրանով, որ Ն. Փաշինյանը թաքնվել է վարույթն իրականացնող մարմնից: Պաշտպանները, սակայն, գտնում են, որ այդ հիմնավորումը վերացել է այն պահից, երբ Փաշինյանն ինքնակամ ներկայացել է իրավապահ մարմիններին, ու մտադիր են դատարանի որոշումը բողոքարկել Վերաքննիչ դատարանում:
Ի դեպ, երեկ դատարանի դահլիճում Ն. Փաշինյանն անարձագանք է թողել դատավորի՝ դատարանի դահլիճ մտնելուց առաջ քարտուղարի հրահանգը՝ «ոտքի դատարանն է գալիս»: Նա այդպես էլ ոտքի չի կանգնել: