ԵԽԽՎ հաջորդ լիագումար նիստում, որը տեղի է ունենալու սեպտեմբերի
28-ից հոկտեմբերի 2-ը՝ «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը մտադիր է շրջանառության մեջ դնել մի նախաձեռնություն՝ բանաձեւի նախագիծ, թե ինչպիսի բնապահպանական աղետների կարող է հանգեցնել Թեղուտի հանքավայրի շահագործումը տարածաշրջանում: Զարուհի Փոստանջյանն այս նախաձեռնության ներքո ստորագրելու համար մտադիր է դիմել նաեւ ԵԽԽՎ վրացի եւ ադրբեջանցի պատվիրակներին, «քանի որ Դեբեդի աղտոտումը նրանց էլ է վերաբերում: Դեբեդը գնում է Քուռ, Քուռը լցվում է Արաքս եւ Կասպից ծով»: Պատգամավորը հույս ունի ԵԽԽՎ միջոցով միջազգային փորձաքննություն նշանակել Թեղուտի հանքավայրում: