Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԻՍԱՄՅԱԿ

Հուլիս 03,2009 00:00

«Կարծում եմ, որ դրանք անհամատեղելի կառույցներ են, որովհետեւ ՀԱԿ-ն ուզում է նրանց միավորել, բայց արդյունքում լիդեր թողնել ՀՀՇ-ին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին:

Դաշնակցությունն ուզում է նոր ձեւավորված ֆորմատում իր առաջնորդին տեսնել: Այնպես որ, դա այդպես էլ կմնա անիրական»,- երեկ «Հայացք» ակումբում ՀԱԿ-ՀՅԴ-«Ժառանգություն» հնարավոր համագործակցության մասին ասել է Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը: Նա նաեւ կանխատեսել է, որ տարվա երկրորդ կիսամյակը կլինի արտահերթ ընտրության կիսամյակ. «Իլի նովովո գոսուդարյա, իլի նովիյ պառլամենտ: Իրադրությունը շատ լուրջ է, եւ, կարծում եմ, տարվա երկրորդ կեսին ականատես կլինենք այդ քաղաքական իրադարձություններին»: Ըստ մարքսիստի, եթե իշխանափոխությունը չիրականացվի բնականոն՝ ներքեւից, ապա խաբեություն է երկրի ապագայի մասին խոսելը:

«Ամենակարեւոր հանգամանքը, որ պարտադրում է ուղղակի նոր ընտրություններ, հատկապես պառլամենտական՝ 20 տարվա Հայաստանի երրորդ հանրապետության պատմությունն ամփոփելով, գալիս ենք այն եզրակացության, որ իշխանափոխությունը Հայաստանում կատարվում է ոչ թե սահմանադրական իրավունքից բխող սկզբնական իրավունքի միջոցով, այլ կատարվում է պալատական հեղաշրջումների, բլանկիզմի, տեռորիզմի, խունտիզմի եւ, ամենակարեւորը` բոնապարտիզմի ճանապարհով: Երկրին հարկավոր է սկզբունքորեն նոր ընտրական իրավունք»,- ասել է Դավիթ Հակոբյանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել