ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի երկու օր առաջ տեղի ունեցած նիստում ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն անբավարար է գնահատել Արմավիրի եւ Արարատի մարզպետների աշխատանքը՝ հողի հարկի հավաքագրման գծով անցած տարվա նույն ժամանակի համեմատ աճ չապահովելու համար: Արմեն Գեւորգյանը խիստ անբավարար է գնահատել 2009 թվականին կուտակված աշխատավարձի պարտքերի մարման գործընթացը Արմավիրի մարզում եւ հանձնարարել խորությամբ ուսումնասիրել պատճառները, իրավիճակը շտկելու ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկել եւ մեկ ամսվա ընթացքում զեկուցել արդյունքների մասին:
Ի դեպ, հողի հարկի հավաքագրման ցուցանիշը 50 տոկոսից ցածր է նաեւ Շիրակի մարզում: Համայնքներ կան, ուր հատկապես հողի հարկի հավաքագրման՝ զրոյին մոտ ցուցանիշներ են արձանագրվել: