Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴՆ ՈՒ ԿՐՈՆԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հուլիս 03,2009 00:00

Ամեն դեպքում դա չի հակասում ԵՄ կանոնադրությանը: Այդպես է կարծում համաշխարհային համբավ ունեցող իրավաբան, ԵՄ իրավունքի ոլորտի հայտնի փորձագետ Ժոզեֆ Վեյլերը, ով հաստատում է, որ եվրոպական իրավունքն այսօր ամենեւին էլ ագրեսիվորեն աշխարհական չէ, այլ ողջունում է կրոնների ազատությունը:

«Եվրոպական մոդելում կրոնը եւ պետությունը կարող են խաղաղ համագոյակցել: Պետությունը կարող է կրոնական լինել»,- հայտնել է Ժ. Վեյլերը: Նա Նյու Յորքի համալսարանի իրավունքի դպրոցի Եվրամիության ամբիոնի վարիչն է: Նա մատնանշել է Եվրոպայի բոլոր պետությունների ընդհանուր առանձնահատկությունը՝ «կրոնի ազատության եւ կրոնից ազատության» հռչակումը, համաձայն որի՝ հանցանք է «ինչպես կրոնական որեւէ պաշտամունքի նկատմամբ ցանկացած արգելք», այնպես էլ «կրոնական հավատալիքներ պարտադրելու ցանկացած փորձ»: Դրանում Ժ. Վեյլերը տեսնում է «հանդուրժողականության գերագույն դրսեւորում»:

«Եվրոպայում բնակվող 420-430 միլիոն մարդկանց մոտավորապես կեսն ապրում է այնպիսի պետություններում, որոնց սահմանադրությունը հիշատակում է քրիստոնեությունը կամ Աստծուն»,- ընդգծել է փորձագետը, որի կարծիքով՝ եվրոպական նման իրավական մոդելը «հետաքրքիր է եւ գայթակղիչ, քանի որ մի կողմից՝ չի ստիպում հրաժարվել խորհրդանիշների եւ իմաստների սեփական համակարգից, կրոնական ակունքներից, մյուս կողմից՝ չի պահանջում դավանանքի ազատության պահպանում»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել