Սանկտ Պետերբուրգում հուլիսի 16-ին կբացվի նոր մզկիթ: Այդ մասին ասել է Ս. Պետերբուրգի տաճարական մզկիթի եւ ՌԴ Հյուսիս-արեւմտյան շրջանի մուֆթի Ժաֆյար Պոնչաեւը: Նոր մզկիթը Պետերբուրգի Պրիմորսկի շրջանի Ռեպիշչեւա փողոցում է՝ Պարաշյուտնայա փողոցից հյուսիս-արեւելք: Մզկիթին կից կբացվի Իսլամական ինստիտուտ՝ մահմեդական բուհ: Ըստ qahana.am-ի՝ ինստիտուտը, որտեղ կարող են սովորել միայն տղամարդիկ, կպատրաստի կրոնական գործիչներ եւ աստվածաբանության մասնագետներ: Նախատեսվում է, որ բուհը կբացվի սեպտեմբերի 1-ից: