Լրահոս
Օրվա լրահոսը

Չինացիները կանգնած են ճանապարհորդելու

Հուլիս 03,2009 00:00

Spring Airlines չինական ավիաընկերությունն առաջարկել է տնտեսել ավիափոխադրումների ժամանակ՝ ինքնաթիռներում ներմուծելով կանգնած տեղեր: Spring Airlines-ի ներկայացուցիչների խոսքերով՝ ուղեւորահոսքը շատացել է, իսկ ընկերության ավիատնակում ընդամենը 13 ինքնաթիռ կա: Կանգնած տեղերի ներմուծումը հնարավորություն կընձեռի տեղավորել 40%-ով շատ ուղեւորների, քան ներկա պահին: Բացի այդ, ավիափոխադրողի ծախսերը կկրճատվեն 20%-ով, ինչը, բնականաբար, նպաստում է ավիատոմսերի արժեքի նվազեցմանը: Ըստ tert.a.m-ի՝ Airbus ընկերությունում, ում ինքնաթիռներից օգտվում է չինական ավիափոխադրողը, կարծում են, որ այդ գաղափարը բավական խելամիտ է եւ չի հակասում անվտանգության չափանիշներին: Այժմ Spring Airlines-ը մտադիր է դիմել Չինաստանի իշխանություններին եւ իր նորարարության համար պաշտոնական թույլտվություն ստանալ, հայտնում է TourDaily.ru-ն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել