Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞ՆՉՆ Է «ՍՊԱՆՈՒՄ» ՍԵՐԸ

Հուլիս 03,2009 00:00

Լիարժեք սիրո համար խոչընդոտ կարող են հանդիսանալ

1. Դավաճանությունը. հեշտ չէ վերականգնել կորցրած վստահությունը:

2. Աշխատանքային հոգսերը. շատ հաճախ սթրեսների պատճառ են դառնում ծանր աշխատանքն ու թոշակի անցնելը:

3. Փողը. եթե ամուսիններից մեկը ծախսող է, իսկ մյուսը՝ ժլատ, ապա ձեր միության մեջ անխուսափելի են կոնֆլիկտները:

4. Դառնության զգացումը. այն կաթիլ-կաթիլ կուտակվելու միտում ունի. «Ինչո՞ւ պիտի շարունակ քո հետեւից հավաքեմ կեղտոտ գուլպաներդ…»: Ու սկսվում է…

5. Տարբերությունները. որքան տարիքային մեծ տարբերություն, նույնքան տարբեր հետաքրքրություններ, տարբեր ապրելակերպ. այս բոլորը թաքնված խոչընդոտներ են:

6. Վատ հակումները. դաժանությունը կամ հարբեցողությունը (նաեւ՝ այլ բացասական երեւույթներ) ընդունակ են սպանել ցանկացած, նույնիսկ՝ ամենամեծ զգացմունքները:

7. Ինտիմ հարաբերություններում առկա խնդիրները. սեռական անհամատեղելիությունը անհաղթահարելի պատնեշ է:

8. Երեխայի ծնունդը. այս իրադարձությունը փոխում է դերերի բաշխումն ընտանիքում. ամուսինը կարող է խանդել կնոջը երեխայի նկատմամբ, եւ… ավելի մեծ ուշադրություն պահանջել:

9. Անուշադրությունը. եթե ձեզնից մեկն ընդունակ է մոռանալ մյուսի տարեդարձը, եթե դուք միշտ ուշանում եք ժամադրությունից, անուշադիր եք նրա եւ նրա խնդրանքների նկատմամբ, լավ վերաբերմունք մի՛ սպասեք:

10. Խռմփոցը. դա ահավոր է՝ նույնիսկ հրեշտակը չի դիմանա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել