Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդամենը մեկ բրոնզ

Հուլիս 03,2009 00:00

Թբիլիսիում մեկնարկած հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության առաջին օրը մրցագորգը տրամադրվեց 55, 66, 84 եւ 120 կգ քաշայիններին: Մինչեւ մրցավայր մեկնելը՝ մեր մասնագետները առանձնակի հույսեր էին կապում Եվրոպայի պատանիների առաջնության արծաթե մեդալակիր Արամ Ջուլֆալակյանի (66 կգ) հետ, նաեւ այն բանի համար, որ նա ոչ միայն օլիմպիական չեմպիոն եւ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի որդին է, այլեւ՝ Եվրոպայի վերջին առաջնության հաղթող Արսեն Ջուլֆալակյանի եղբայրը:

Ստացվեց այնպես, որ Արամը հենց մեկնարկային գոտեմարտում զիջեց ֆինն մրցակցին, բայց քանի որ վերջինս հասավ եզրափակիչ, Արամը սփոփիչ մրցաշարում բրոնզե մեդալի համար պայքարելու իրավունք ստացավ: Սակայն այս անգամ նրան վիճակված չէր մրցանակային տեղ գրավել: Այդուհանդերձ, հունահռոմեական ոճի Հայաստանի երիտասարդական հավաքականը երեկ ունեցավ մեկ բրոնզե մեդալակիր՝ ի դեմս 84 կգ քաշային Արթուր Ալեքսանյանի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել