Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խորհուրդ են տալիս անհապաղ բանակցել

Հուլիս 03,2009 00:00

\"\"Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան (IBF) «Sauerland Event» ընկերությանը հղած պաշտոնական նամակով խորհուրդ է տալիս անհապաղ բանակցութուններ սկսել միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի եւ տիտղոսի պարտադիր հավակնորդ եւ IBF-ի վարկանիշային ցուցակում չեմպիոն Աբրահամից հետո առաջին հորիզոնականն զբաղեցնող Ջովաննի Լորենցոյի միջեւ մենամարտ կազմակերպելու համար:

Աբրահամն ու իր թիմը կհամաձայնե՞ն դրան, առայժմ պարզ չէ: Հայտնի է, որ Արթուրը վաղուց ցանկանում է փոխել քաշային կարգը, ինչի մասին բազմիցս հայտարարել են թե ինքը, թե մարզիչը: Եթե Արթուրը կատարի իր որոշումը, պետք է հրաժարվի չեմպիոնի կոչումից: Այդ դեպքում նրա թողած թափուր տեղն զբաղեցնելու համար ռինգ կմտեն Լորենցոն եւ վարկանիշային ցուցակի երկրորդ տեղում ընթացող Սեբաստիան Սիլվեսթերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել