Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հուլիս 03,2009 00:00

Քրեական գործ՝ ոստիկանների դեմ

Երեկ ՀՀ հատուկ քննչական ծառայությունից «Առավոտին» տեղեկացրին, որ ոստիկանության աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

2009 թ. ապրիլի 15-ին Գյումրիի «Պրեստիժ» վաճառատան մոտ, նույն քաղաքի բնակիչ Տիգրան Թադեւոսյանը ենթարկվել է ծեծի, որի հետեւանքով ստացած ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է նախ՝ Գյումրու «Ճերմակ», ապա՝ Երեւանի Միքայելյանի անվան հիվանդանոց, որտեղ եւ մահացել է:

Ըստ նախաքննության մարմնի, պարզվել է, որ նշված դեպքի կապակցությամբ նյութերը ոստիկանությունում նախապատրաստվել են թերություններով, հանցագործությունը քողարկելու բացահայտ միտումով: ՀՀ ոստիկանության Գյումրի քաղաքի թիվ 1 բաժանմունքի պետ Ա. Թափալցյանը եւ հետաքննիչ Ս. Սարգսյանը ժամանակին, օրենքով սահմանված կարգով, դեպքը չեն գրանցել, անհետաձգելի քննչական գործողություններ չեն կատարել, բավարար միջոցներ չեն իրականացրել հանցագործությունը բացահայտելու համար:

Նախաքննությամբ պարզվել է, որ Տ. Թադեւոսյանին Միքայելյանի անվան հիվանդանոցում այցելել են ոստիկանության՝ Քանաքեռ-Զեյթուն բաժանմունքի աշխատակիցներ Կ. Մուրադյանը եւ Ս. Մարգարյանը, ովքեր, չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները, դեպքի իրական հանգամանքների վերաբերյալ փաստաթուղթը ոչնչացրել են եւ փոխարենը կազմել կեղծ եւ իրականությանը չհամապատասխանող փաստաթուղթ: Կազմված կեղծ փաստաթուղթը կցել են նյութերին, որի հետեւանքով անձանց եւ պետությանը պատճառվել է վնաս:

Ա. Գ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել