Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հայերը՝ Շանհայում

Հուլիս 03,2009 00:00

«Շանհայ էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսին մասնակցության նպատակով, երեկ կառավարությունը հաստատել է ՉԺՀ Շանհայ քաղաքում 2010թ. մայիս-հոկտեմբեր ամիսներին կայանալիք «Բարեկեցիկ քաղաք, բարեկեցիկ կյանք» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության միջոցառումների ծրագիրը: Նշենք, որ ցուցահանդեսին մասնակցելու են 200 երկիր եւ միջազգային կազմակերպություն, ներառյալ՝ ԱՊՀ անդամ պետությունները: Ըստ չինական կողմի, ակնկալվում է համաշխարհային ցուցահանդեսների պատմության ամենամեծաթիվ հավանական մասնակցություն՝ 70 մլն այցելու: «Շանհայ էքսպո-2010»-ի նախապատրաստման եւ անցկացման համար կպահանջվի մոտ 569 մլն 354 հազար դրամ: Ծախսը ներառում է Հայաստանը ներկայացնող ցուցահանդեսային տաղավարի ձեւավորումը, կահավորումը եւ սպասարկումը, սպասարկող անձնակազմի ծախսը եւ այլն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել