Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Գնացքի գործարկումը հետաձգել են

Հուլիս 03,2009 00:00

\"\"Երեկ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը ասուլիս էր հրավիրել՝ տեղեկացնելու նոր երթուղագծերի շահագործման եւ դրանց սակագների մասին:

Ընկերության տնօրենի տեղակալ Մարատ Խակովի ներկայացմամբ, օգոստոսի 15-ից կգործի Երեւան-Շորժա նոր երկաթուղային երթուղին: Շորժա մեկնող գնացքը կփորձարկվի հուլիսի 3-ին: Առաջիկայում նախատեսվում է նաեւ ունենալ նոր երթուղի՝ Արմավիր-Երեւան ուղղությամբ, ինչը, ըստ Մ. Խակովի, կդառնա տրանսպորտային ուղեւորության լուրջ մրցակից: Երկաթուղու տնօրինությունը առիթը բաց չթողեց նաեւ ասելու, որ «ուղեւորների համար հարմարավետ ծառայությունները ապահովված են, իսկ ուղեվարձն էլ՝ բավականին մատչելի է, ընդամենը 300 դրամ»:

Երեւան-Արմավիր երթուղին գործելու է օրական 4 անգամ: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հոգ է տարել նաեւ նրանց մասին, ովքեր որոշել են ամռանը հանգստանալ Բաթումում: Հուլիսի 15-ից աշխատանքները վերսկսելու է նաեւ Երեւան-Բաթում երթուղին: Ուղեվարձը կլինի 10-11 հազար դրամի սահմաններում: Հիշեցնենք, որ նախկինում ընկերությունը ծրագրել էր այս երթուղին գործարկել հուլիսի 1-ից: Ըստ Մ. Խակովի. «Ցավոք, հարավկովկասյան եւ վրացական երկաթուղիների հետ կապված որոշ հարցերի պատճառով՝ գնացքը կգործարկվի 15 օր ուշ»: Մ. Խակովը հավաստիացրեց, որ երկաթուղային բոլոր գնացքները վերանորոգված են, եւ ուղեւորների անվտանգ երթեւեկությունն ու հանգստի պայմանները լավագույնս կապահովվեն: Մինչեւ տարեվերջ նախատեսվում է, որ կգործի նաեւ Գյումրի-Վանաձոր երկաթուղային երթուղին:

Ընկերության ուղեւորափոխադրումների տնօրինության պետ Սամվել Ղալեչյանի ներկայացմամբ էլ, այս տարվա 5 ամիսների ընթացքում սպասարկել են 318 հազար 400 ուղեւորի, իսկ նախորդ տարիների համեմատությամբ արձանագրվել է ուղեւորների աճ՝ 30-40%-ով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031