2009-ի մայիսի վերջին Հայաստանում աշխատանք փնտրողների թիվը կազմել է 101 հազար 200 մարդ, որից 85 հազար 900-ը նախկինում ընդհանրապես չեն աշխատել: Պաշտոնական տվյալներով, կանանց քանակը այդ ցուցանիշում կազմում է 67 հազար 200 կամ աշխատանք փնտրողների 66,4%-ը: Մայիս ամսվա դրությամբ, գործազրկության նպաստ ստացողների թիվը կազմել է 22 հազար 300 մարդ: Նշենք, որ նպաստի միջին չափը կազմում է 16 հազար 456 դրամ: