Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՐԹԱԿՈՒՄ ԷԻՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԱԾ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԸ

Հուլիս 03,2009 00:00

\"\"

Երեկ Մատենադարանին հարող տարածքում տեղի ունեցավ Հայ ազգային կոնգրեսի, այսպես կոչված, արտահերթ հանրահավաքը՝ ազատ արձակված քաղբանտարկյալների մասնակցությամբ, որոնց անհամբերությամբ սպասում էր հավաքված բազմությունը: Առաջինը Մատենադարանի հարթակ «բարձրացավ» քաղբանտարկյալ եւ 8 տարի ազատազրկման դատապարտված Սասուն Միքայելյանը, իսկ ավելի ճշգրիտ՝ վանատուրցիները «Սասուն» եւ «Ազատություն» վանկարկումների ու հավաքվածների ծափողջույնների ներքո հարթակ բարձրացրին Ս. Միքայելյանի մեծադիր դիմանկարը: Հետո հավաքվածները ջերմությամբ դիմավորեցին ՀՀ առաջին նախագահին եւ նրա հետ հարթակ բարձրացող արդեն ազատ արձակված քաղբանտարկյալներին: Մինչ հանրահավաքի մասնակիցները ողջունում էին նրանց, հարթակից ներքեւ՝ Մաշտոցի արձանի մոտո հավաքվածները կանխեցին վանատուրցի մի երիտասարդի՝ Սասուն Միքայելյանի ազատ արձակման պահանջով ինքնահրկիզման փորձը: Նա «վնասազերծվեց» հենց այն պահին, երբ բենզինով լցված շիշը դատարկեց վրան:
Կարդացեք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել