Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈԶԻ ԳՐԻՊԸ՝ ՆՈՐ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ

Հուլիս 02,2009 00:00

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) երեկ դարձյալ հրապարակել է տեղեկատվություն՝ աշխարհում H1N1 վիրուսով հարուցված գրիպի դեպքերի տարածվածության վերաբերյալ: ԱՀԿ-ի տեղեկատվության համաձայն, համաճարակային գործընթացում օրըստօրե ընդգրկվում են նոր տարածքներ: Եթե հունիսի 26-ին հիվանդության դեպքեր էին արձանագրվել աշխարհի 112 երկրում, ապա երեկվա դրությամբ այդ երկրների թիվը հասել է արդեն 116-ի: Այդ երկրներում, ընդհանուր առմամբ, գրանցվել է հիվանդության 70 հազար 893 դեպք՝ 311 մահվան ելքով:

Նշենք նաեւ, որ ԱՄՆ հիվանդությունների վերահսկման կենտրոնի պաշտոնական ինտերնետային կայքի տեղեկատվության համաձայն, հունիսի 25-ի դրությամբ (կայք-էջում տվյալները հունիսի 25-ից հետո չեն թարմացվել), ԱՄՆ-ի 51 նահանգում եւ 2 տարածաշրջանում արձանագրվել է 27 հազար 717 դեպք՝ 127 մահվան ելքով: Հիվանդության տարածվածության աստիճանը մեծ է հատկապես Կալիֆոռնիա, Իլինոյս, Մասաչուսեթս, Նյու Յորք, Նյու Ջերսի, Փենսիլվանիա, Տեխաս եւ Վիսկոնս նախանգներում: Այս նահանգներից յուրաքանչյուրում H1N1 վիրուսով վարակված է մի քանի հազար մարդ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել