Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԵՎ ՇՎԵԴՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Հուլիս 02,2009 00:00

Նոյեմբերյան քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցի նկուղային հարկում զոդման աշխատանքների ժամանակ պայթել է ացետիլենի բալոնը եւ հրդեհ է բռնկվել: Հարկ է տարհանել դպրոցի աշակերտներին եւ ուսուցիչներին ու մարել կրակը: Սա հունիսի 30-ին կայացած ուսումնական վարժանքի սցենարն էր: Նոյեմբերյանի հրշեջ-փրկարարական ջոկատի անդամները գործի անցան, ժամանեց շտապ բուժօգնության մեքենան, առաջին բուժօգնություն ցուցաբերվեց «վիրավորին»: Փրկարարները գործի դրեցին նաեւ բացվող սանդուղքը եւ երկրորդ հարկից տարհանեցին «հրդեհի գոտում» գտնվող դպրոցականներին: Փրկարարական աշխատանքներին հետեւում էին նաեւ Շվեդիայից ժամանած մասնագետներ: Ստոկհոլմի շրջաններից մեկի ոստիկանապետ Իրինա Էրիկսոնը մեզ հետ զրույցում ասաց, որ կարեւոր չէ, որ նոյեմբերյանցի փրկարարները գործում են հին տեխնիկայով, էականն այն է, որ գործում է «կապույտ լույսի» սկզբունքը, այսինքն՝ արդյունավետ համագործակցություն է հաստատվում հրշեջների, ոստիկանության, շտապ բուժօգնության ծառայությունների միջեւ: Շվեդ փրկարարները Տավուշի մարզի իրենց գործընկերներին աջակցել են մասնագիտական սարքավորումներով, արտահագուստով: Իսկ անցյալ տարի Տավուշի մարզի 10 հոգանոց պատվիրակությունը՝ համայնքապետեր, հրշեջ-փրկարարներ, բուժհիմնարկների ղեկավարներ, ոստիկաններ, Շվեդիայում մասնակցել է արտակարգ իրավիճակների վերաբերյալ սեմինարի:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել