Լրահոս
Օրվա լրահոսը

«Չար ոգիներին» դուրս քշելու տարբերակ

Հուլիս 02,2009 00:00

Հանցագործ կնոջը սպառնում է մինչեւ 7 տարվա բանտարկություն:

Նյու Յորքի 29-ամյա բնակչուհի Մարի Լորադենը, ծնունդով Հայիթիից, հրկիզել է դստերը՝ նրանից, ըստ վուդու ծիսակարգի, «չար ոգիներին» դուրս քշելու նպատակով: Այժմ կինը ձերբակալված է, նրան ներկայացված է երեխայի վրա հարձակման եւ նրա առողջության նկատմամբ անփութության մեղադրանք: Ինչպես նշված է qahana.am-ի «Միջեկեղեցական լուրեր» բաժնում՝ «The Daily News»-ը հաղորդում է, որ Լորադենին սպառնում է 25 տարվա բանտարկություն: Ոստիկանությունը հաստատել է, որ կինն աղջկա շուրջ ռոմ է լցրել, այնուհետեւ մնացորդը լցնելով գլխին՝ հրկիզել է: Երեխայի հագուստը բռնկվելուց հետո մայրը ոչինչ չի արել հրդեհը մարելու համար: Դրանից հետո, բժշկական օգնություն ցուցաբերելու փոխարեն, աղջկան ուղարկել են քնելու:

Միայն օրվա վերջում է բարեկամներին հաջողվել Լորադենին համոզել՝ դստերը հիվանդանոց տանել: Բժիշկները հաստատել են մարմնի մակերեսի 25%-ի, այդ թվում՝ դեմքի, ոտքերի եւ մարմնի այրվածքներ: Լորադենը հերքել է իր հասցեին բոլոր մեղադրանքները: Նա հայտնել է, թե դստերը ինքը երբեք չէր վնասի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել