Երեկ ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միությունը՝ ՖԻՖԱ-ն, հրապարակեց ազգային հավաքականների վարկանիշային դասակարգման հուլիս ամսվա ցուցակը:
Հայաստանի ազգային հավաքականը նախորդ ամսվա համեմատությամբ վեր է բարձրացել 9 աստիճանով եւ զբաղեցնում է 122-րդ հորիզոնականը: Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի խմբային պայքարում մեր մրցակիցները հանգրվանել են հետեւյալ տեղերում. Իսպանիա՝ 2-րդ, Թուրքիա՝ 28-րդ (Թուրքիան մեկ ամսվա ընթացքում գահավիժել է ամբողջ 16 քայլ), Բոսնիա՝ 45-րդ, Բելգիա՝ 63-րդ եւ Էստոնիա՝ 112-րդ:
Օրերս կայացած «Կոնֆեդերացիաների գավաթ» մրցաշարում հաղթելուց հետո աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիայի ազգային հավաքականը տեւական ընդմիջումից հետո վերադարձրեց լավագույն ազգային հավաքականի տիտղոսը՝ այն խլելով Իսպանիայից: