Լրահոս
Օրվա լրահոսը

Արոնյանն աշխարհում չորրորդն է

Հուլիս 02,2009 00:00

Շախմատի միջազգային ֆեդերացիան (FIDE) հրապարակել է ուժեղագույն գրոսմայստերների վարկանիշային դասակարգման հուլիս ամսվա ցուցակը, որում Հայաստանի լավագույն շախմատիստ, շախմատի համաշխարհային օլիմպիադայի կրկնակի հաղթող Լեւոն Արոնյանը 2768 գործակցով զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը:

Նրան գերազանցում են միայն ըստ հերթականության առաջին եռյակը կազմող բուլղարացի Վեսելին Տոպալովը՝ 2813, աշխարհի գործող չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդը՝ 2788, եւ նորվեգացի Մագնուս Կարլսենը՝ 2772:

Մեր հանրապետության եւս երկու գրոսմայստերներ տեղ են զբաղեցնում աշխարհի 100 լավագույնների շարքում: Վլադիմիր Հակոբյանը 2712 միավորով 25-րդն է, իսկ Գաբրիել Սարգսյանը 2667 միավորով՝ 64-րդը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել