Արտասահմանյան լրատվամիջոցները տեղեկացնում են, որ մինչեւ 52,2 կգ քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանը եւ նրա մենեջեր Էլիաս Նասսարը օրերս հայտարարել են պրոումոթեր Գերի Շոուի հետ «մնչեւ կյանքի վերջ» համագործակցությունը շարունակելու պայմանավորվածության մասին: Այդ առիթով Շոուն ասել է. «Մեր փոխհարաբերություններում իսկական հրաշքն այն է, որ մենք երբեք ոչ մի թղթի տակ ստորագրություն չենք դրել: Եղել է միայն ձեռքսեղմում եւ տղամարդկային ամուր գրկախառնություն: Մենք հիանալի ընկերություն ենք անում, եւ ես լավատեսորեն եմ նայում մեր ընդհանուր ապագային, երբ միասին կարողանանք դեպի մեծ բռնցքամարտ տանող ճանապարհ հարթել Ավստրալիայի, Հայաստանի եւ Ռուսաստանի բազմաթիվ պատանի բռնցքամարտիկների առջեւ»: