Թուրքիայի Կայսերի քաղաքի «Կադիր Հաս» մարզադաշտը, որտեղ անցկացվելու է Հայաստան-Թուրքիա 2010 թվականի աշխարհի առաջնության նախընտրական հանդիպումը, ըստ «Թըդեյզ զաման» պարբերականի տեղեկությունների, խաղից առաջ ծածկված է լինելու ավելի քան 70 հազար մեխակով: Մարզադաշտը 33. հազար տեղանոց է, յուրաքանչյուր նստարանին դրվելու է 2-ական մեխակ:
Ծաղկի արտադրությամբ զբաղվող մի մեծ ընկերության գլխավոր տնօրեն Մուսթաֆա Էրենգյուլն ասել է, թե իրենք մարզադաշտը զարդարելու են ծաղիկներով, որոնք սիրո խորհրդանիշ են:
Հաստատելով, որ այդ միջոցառումը կօգնի հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը, «Ինտերֆլորա» ֆլորիստների ասոցիացիայի համանախագահ Ռեջեփ Ջեդիքն ասել է, որ իրենք օգնելու են մարզադաշտի զարդարման աշխատանքներին:
2008 թվականի սեպտեմբերին կայացած եւ Թուրքիայի հաղթանակով ավարտված Թուրքիա-Հայաստան մրցաշարի պատասխան խաղը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին:
Երեւանում կայացած խաղի շնորհիվ երկու երկրներն էլ FIFA-ի կողմից արժանացել են հեղինակավոր «Արդար խաղ» մրցանակին` համաշխարհային խաղաղության մեջ իրենց ներդրման համար: