Թուրքիայի քաղաքացի Հասան Տոկուին դատապարտել են 30 տարի ազատազրկման՝ 1993 թվականին Հեյդար Ալիեւի դեմ մահափորձ կատարելու համար: 40-ամյա Տոկուն ձերբակալվել էր ադրբեջանական հեռուստառադիոպետկոմի ավտոտնակում՝ մահափորձի պատրաստություն տեսնելիս, եւ դատապարտվել էր 10 տարի ազատազրկման: 2002 թվականին նա ներում էր ստացել Հեյդար Ալիեւից եւ վերադարձել Թուրքիա: 2006 թվականին թուրքական դատարանը քրգործ հարուցեց Հասան Տոկուի դեմ՝ այլ պետության ղեկավարի նկատմամբ մահափորձ կատարելու հոդվածով, եւ 2009 թվականին դատավճիռ է կայացրել: Քանի որ Տոկուն երկու անգամ դատապարտվել է միեւնույն հանցագործության համար, նա պատրաստվում է վիճարկել թուրքական դատարանի որոշումը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: