Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԽՄԲԱԳՐԻՆ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ ԵՆ ԵՐԿՈՒ ՏԱՐՈՎ

Հուլիս 02,2009 00:00

\"\"Երեկ ադրբեջանական ընդդիմադիր «Ենի Մուսավաթ» թերթի խմբագիր Մախալ Իսմայիլ-Օղլուն դատապարտվել է 2 տարի պայմանական ազատազրկման: Իսմայիլ-Օղլուն մեղավոր է ճանաչվել իր հարեւան՝ ադրբեջանական ոստիկանության սպա Վահիդ Իմանովի հավաքարարին վիրավորելու եւ ծեծելու համար: Ինքը՝ Իսմայիլ-Օղլուն, այդ գործն անվանել է պատվիրված: Նրա կարծիքով, իր հետապնդումը կապված է մասնագիտական գործունեության հետ: Նա, մասնավորապես, նկատի ունի թերթում հրապարակած «Սրբենք արցունքները» հոդվածը, որում հիշատակվում էր, թե իր հարեւանը աղբը թափում է փողոցում: Լրագրողը պնդում է, որ նա այդ առիթով իսկապես նկատողություններ էր անում հարեւանի հավաքարարին, բայց երբեք չի ծեծել եւ չի վիրավորել նրան: Մինչ «Ենի Մուսավաթ» թերթում աշխատելը, Իսմայիլ-Օղլուն խմբագրում էր «Խալգ գազեթի» թերթը, որի հիմնադիրը, ըստ որոշ տեղեկությունների, Ադրբեջանի նախագահի գործերի կառավարիչն էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել