Օբամայի վարչակազմն այլեւս չի օգտագործելու «գլոբալ պատերազմ ահաբեկչության դեմ» արտահայտությունը: Այդ մասին է հայտարարել ԱՄՆ ազգային անվտանգության նախարար Ջանեթ Նապոլիտանոն: Նրա խոսքերով՝ ամերիկյան նոր ղեկավարության կարծիքով՝ այդ եզրույթը չի արտացոլում ահաբեկչական սպառնալիքի ճշմարիտ էությունը: «Պատճառներից մեկն այն է, որ պատերազմ բառը վերաբերում է իրար հետ կոնֆլիկտների մեջ գտնվող երկրների միջպետական հարաբերություններին, իսկ ահաբեկչությունը պարտադիր չէ, որ բխի այդ հարաբերություններից»,- հայտարարել է Նապոլիտանոն, ավելացնելով, որ շատ առումներով պատերազմ եզրը չափից դուրս սահմանափակ է: