Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նախկին կատակերգուն սենատոր դարձավ

Հուլիս 02,2009 00:00

ԱՄՆ դեմոկրատական կուսակցությունը Սենատում մեծամասնություն ստացավ՝ 60 ձայն՝ 100-ից: Ձայների վերահաշվարկի արդյունքում Մինեսոթա նահանգից Սենատի անդամ դարձավ դեմոկրատ Էլ Ֆրենկենը: Վերին պալատում ստացած ձայների մեծամասնությունը դեմոկրատներին հնարավորություն կտա անցկացնել ցանկացած օրինագիծ՝ չվախենալով հանրապետական փոքրամասնության հակազդեցությունից: Դեմոկրատական կուսակցությունը Սենատում նման հաջողության է հասել միայն 30 տարի առաջ: Սակայն այսօր դեմոկրատ սենատորների շարքերում բացակայում է միասնությունը:

Բացի այդ, Սենատի անդամներից երկուսը հաճախ են բացակայում հիվանդության պատճառով: Նոյեմբերին տեղի ունեցած ընտրությունների պաշտոնական արդյունքների համաձայն, ընդամենը 215 ձայնի առավելությամբ հաղթել էր Ֆրենկենի մրցակիցը՝ հանրապետական Նորման Քոուլմանը: Դեմոկրատները պահանջեցին ձայների վերահաշվարկ, որից հետո հաղթող ճանաչվեց Ֆրենկենը: Քոուլմանը դիմեց տարբեր դատական ատյանների, սակայն նահանգի գերագույն դատարանը չընդունեց նրա փաստարկները:

Ֆրենկենը, որը տարիներ առաջ ժողովրդականություն էր վայելում որպես կատակերգու, հանդես է գալիս նաեւ որպես բեստսելերների հեղինակ եւ ռադիոհաղորդավար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել