Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Առանձնատներ՝ զոհված ազատամարտիկների ընտանիքներին

Հուլիս 02,2009 00:00

\"\"Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում տեղի ունեցավ զոհված ազատամարտիկ Անդրանիկ Բարությանի ընտանիքի համար կառուցված առանձնատան բացումը: Շնորհավորելով բնակարանամուտը՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ազատամարտիկի այրի Լուսինե Բարությանին հանձնեց առանձնատան վկայագիրն ու բանալին:

Ըստ ՊՆ մամուլի քարտուղար Ս. Շահսուվարյանի, ՊՆ-ի նախաձեռնությամբ նույն գյուղում հիմնանորոգվել է նաեւ Ռոբերտ Միրզոյանի տունը, որի որդին՝ Գեղամ Սերգոյանը 2007-ին զոհվել է ժամկետային ծառայության ժամանակ: Սեյրան Օհանյանն էլ հավաստեց, որ հանուն հայրենիքի զոհված տղաների հարազատները մշտապես լինելու են ուշադրության կենտրոնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել