Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բյուջեի եկամուտները նվազել են

Հուլիս 02,2009 00:00

Ըստ ֆինանսների նախարարության հաղորդագրության, 2009-ի հունվար-մայիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, պետական բյուջեի եկամուտները նվազել են 13,3%-ով կամ 37,5 մլրդ դրամով: Աղբյուրի տեղեկացմամբ, դա պայմանավորված է հարկերի ու տուրքերի նվազմամբ:

Ընդհանուր առմամբ, նշված ամիսներին Հայաստանի պետական բյուջե են մուտքագրվել ավելի քան 189,3 մլրդ դրամի հարկեր ու տուրքեր, որի 44,1%-ն ապահովվել է ԱԱՀ-ի հաշվին: Այն կազմել է ավելի քան 83,4 մլրդ դրամ եւ 28,3%-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից: Նախորդ տարվա հունվար-մայիսի համեմատությամբ, այլ հարկերի գծով Հայաստանի պետբյուջեի մուտքերն այս տարի նվազել են 62,6%-ով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել