Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմնադրամը վերջապես կգործի

Հուլիս 02,2009 00:00

Հաջորդ շաբաթվանից նորաստեղծ հիփոթեքային հիմնադրամը կսկսի իր գործունեությունը: Երեկ այս մասին լրագրողներին տեղեկացրել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Ըստ ԿԲ նախագահի, հիմնադրամի գործունեությունը կհանգեցնի տոկոսադրույքների իջեցմանը ու նաեւ կնպաստի, որպեսզի վարկերը տրամադրվեն երկարաժամկետ: Նշենք, որ նորաստեղծ հիմնադրամի կանոնադրական կապիտալը 30 մլրդ դրամ է, որից 5 միլիարդը տրամադրվելու է Կենտրոնական բանկի, իսկ մնացածը՝ կառավարության եւ մասնավոր հատվածի կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել