2009-ի առաջին 6 ամիսներին բեռնափոխադրումների ծավալները Հայաստանում, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ, կրճատվել են 16,3%-ով: Ըստ պաշտոնական վիճակագրության, 12.9%-ով կրճատվել են նաեւ երկաթուղային փոխադրումների, իսկ 19,5%-ով՝ ավտոմոբիլային փոխադրումների ծավալները: Ամենամեծ անկումը գրանցվել է օդային փոխադրումների ոլորտում: Այստեղ անկումը կազմել է 26,5%: