Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱրմենՏելին» նորից տուգանեցին

Հուլիս 02,2009 00:00

Երեկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «ԱրմենՏել» ընկերությանը տուգանել է 8 մլն դրամով։

Ընկերության նկատմամբ հանձնաժողովի հարուցած վարույթի արդյունքում պարզվել է, որ «ԱրմենՏելը» խախտել է երկու ինտերնետ հեռախոսակապ տրամադրող ընկերություններին էլեկտրոնային անվտանգության եւ ձայնային ու էլեկտրոնային ծառայություններ մատուցելու կարգը։

Ըստ հանձնաժողովի որոշման, «ԱրմենՏելը» ենթարկվել է տույժի եւ պարտավորվել է խախտման համար 4 մլն դրամ վճարել պետբյուջե, եւս 4 մլն էլ վճարել, որպես փոխհատուցում «Տավրոս» եւ «Գլոբալ քոլ լայն» ընկերություններին՝ պատճառված վնասի համար:

Այս առնչությամբ «ԱրմենՏելի» լրատվական ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանն «Առավոտին» վստահեցրեց, որ իրենք ոչ մի առարկություն չունեն հանձնաժողովի որոշման վերաբերյալ. «Մենք ընդունում ենք, որ կարգ ենք խախտել: 2007-ին, երբ հանձնաժողովը որոշում կայացրեց ինտերնետ կապ եւ հեռախոսակապ տրամադրելու կարգի մասին, ժամկետ սահմանեց՝ 10 օր: «ԱրմենՏելը» պետք է հասցներ պլանավորել, որոշ աշխատանքներ կատարեր այդ ուղղությամբ, իսկ այդ ընթացքում այնքան ընկերություններ դիմեցին, որ մենք ֆիզիկապես չէինք կարող բոլորին այդ ժամկետներում գծեր տրամադրել: Մեծ մասին հասցրինք տրամադրել, իսկ «Տավրոս» եւ «Գլոբալ քոլ լայն» ընկերություններին չհասցրինք գծեր տրամադրել, ուստի դրա համար հանձնաժողովը մեզ տուգանեց»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել